Լրահոս

07.05.2012 17:21


Աֆղանստանում պայթյունի հետևանքով ՆԱՏՕ–ի երեք զինծառայող է զոհվել

Աֆղանստանում պայթյունի հետևանքով ՆԱՏՕ–ի երեք զինծառայող է զոհվել

Այսօր Աֆղանստանի արևելքում ռումբի պայթյունի հետևանքով ՆԱՏՕ–ի միջազգային զորախմբի երեք զինծառայող է զոհվել։ Մանրամասնություններ միջադեպի մասին դեռ չեն հաղորդվում։ Ոչինչ առայժմ հայտնի չէ նաև զոհվածների ազգության մասին։

Աֆղանստանում ահաբեկչություններ են եղել նաև երեկ։ Առաջին միջադեպը եղել է Աֆղանստանի արևելքում՝ զոհվել է միջազգային զորախմբի մեկ զինծառայող։ Երկրորդ միջադեպը երկրի հարավում է եղել՝ Աֆղանստանի բանակի համազգեստ հագած անհայտ անձը կրակ է բացել ՆԱՏՕ–ի զինծառայողների վրա, մեկ մարդ զոհվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը