Քաղաքական

07.05.2012 22:27


Վարդան Օսկանյան. «Արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը»

Վարդան Օսկանյան. «Արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը»

Ընտրությունների վերաբերյալ «ՍիվիլՆեթի» հարցերին պատասխանել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:

-Պարոն Օսկանյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները:

-Ես համոզված եմ, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: Բացատրեմ՝ ինչու: Ասվում է, որ քվեարկել է ավելի քան 1,5 միլիոն քաղաքացի, որը մոտավորապես 160 հազարով ավելի է 2007թ. խորհրդարանական ընտրություններին քվեարկածների թվից, այն դեպքում, երբ 2007-ից այս կողմ Հայաստանից հեռացել է շուրջ նույնքան մարդ: Սա նշանակում է, որ քվեարկողների թիվը ուռճացված է մի քանի հարյուր հազարով, և պարզ է, թե այդ ձայները ուր են գնում: Զուտ թվաբանական այս կասկածը ամրագրվեց նաև քվեարկածների ուռճացված ցուցակների հրապարակումով, ինչպես նաև բոլոր այն ինստիտուցիոնալ խախտումներով, որոնք տեղի ունեցան ընտրության օրվա առաջին ժամից սկսած: Ուստի, եթե այդ քվեարկողների ուռճացված քանակը հանենք ընդհանուր գումարից և այդքան թիվ նվազեցնենք իշխող կուսակցության ստցած ընդհանուր թվից, բոլոր կուսակցությունները կուենային իրենց ճիշտ հարաբերակցությունը, որի դեպքում խորհրդարանում քաղաքական ուժերի բոլորովին այլ կոնֆիգուրացիա կլիներ:

-Հանրապետական կուսակցությունն իր ստացած քվեներով կարող է միայնակ կառավարություն կազմել: Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիան, եթե ԲՀԿ-ին նման առաջարկ լինի:

-Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որևէ խնդիր չի լուծում և որևէ հակաշիռ չի ստեղծում խորհրդարանում: 

Այս խորագրի վերջին նյութերը