Լրահոս

08.05.2012 18:28


Հարգանքի տուրք Անհայտ զինվորի գերեզմանին

Հարգանքի տուրք Անհայտ զինվորի գերեզմանին

Մայիսի 8-ին Թբիլիսիի Վակե զբոսայգում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակի տեղադրման արարողություն` Անհայտ զինվորի գերեզմանին:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը վրացական կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս խորագրի վերջին նյութերը