Լրահոս

08.05.2012 16:28


Վրաստանի ընդդիմադիր միլիարդատեր Իվանիշվիլիի կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց

Վրաստանի ընդդիմադիր միլիարդատեր Իվանիշվիլիի կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց

«Ինտերֆաքս»–ը տեղեկացնում է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը պաշտոնապես գրանցել է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։

 

Իվանիշվիլիի գլխավորած կուսակցությունը ստեղծվել է ապրիլին: Այդ ժամանակ վրաց միլիարդատերը հայտնել էր, որ այն նպատակ ունի տապալել ներկայիս իշխանությանը:

 Տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն` հենց Իվանիշվիլիի կուսակցությունն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում կդառնա իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր մրցակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը