Լրահոս

25.05.2009 10:48


ՀՀ վարչապետերը կքննարկեն տնտեսական քաղաքականության ապագա ուղղությունները

 Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով Policy Forum Armenia միջազգային կազմակերպությունը նախաձեռնել է բարձր ներկայացուցչական մակարդակով «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին»  տնտեսագիտական ֆորում, որին մասնակում են համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ տարբեր երկրներից, ինչպես նաև անկախությունից ի վեր տնտեսական ոլորտի առաջատար հայաստանյան գործիչներ:                

Կազմակերպիչների համոզմամբ՝ «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումը կնպաստի ֆինանսատնտեսական ճգնաժամի միջազգային և Հայաստանին առանձնահատուկ միտումների վերաբերյալ ակտիվ քննարկմանը: Այն կամփոփվի կլոր սեղանով, որի ընթացքում ՀՀ վարչապետերը կքննարկեն տնտեսական քաղաքականության ապագա ուղղությունները:

Ֆորումին հատուկ հրավիրված հյուրի կարգավիճակով կմասնակցեն՝ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ  Ֆաթիհ Օրաթայը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոկրոշը, Արաբական Միացյալ Էմիրությունների S.P. Jain Management դպրոցի պրոֆեսոր Արինդամ Բանրջին, և այլոք: Ֆորումը կեզրափակվի Հայաստանի Հանրապետության վարչապետերի կլոր սեղանով:

Ֆորումն անցնում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Մանուկյան դահլիճում։

Այս խորագրի վերջին նյութերը