Լրահոս

10.05.2012 14:42


Պետրոս Ղազարյանն Ամալյանին հրավիրում է ուղիղ եթեր

Պետրոս Ղազարյանն Ամալյանին հրավիրում է ուղիղ եթեր

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից հաղորդագրություն են տարածել, որ մայիսի 11-ին հանձնաժողովը քննարկելու է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն (ընտրությունների և հանրաքվեների մասին ՀՀ օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:

Սրան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և գրել.

«Մայիսի 5–ին և 6–ին՝ մինչև ժամը 8ը, «Կենտրոնի» եթերում քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել: Պարզապես մայիսի 6–ին մենք Լևոն ՏերՊետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերի ռեժիմով, որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել: Բայց ես ուրախ եմոր պատկան մարմինները գտան 2012–ի ընտրությունների գլխավոր ընտրախախտումը))) Իսկ թե ինչու Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում, ասենք, 2008–ի ընտրությունների ժամանակ ակնհայտ հակաքարոզչությունը, հարցի պատասխանը գտնելու համար ես հարգարժան պարոն Ամալյանին հրավիում եմ ուղիղ եթեր»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը