Լրահոս

11.05.2012 09:56


Լիբիայի գաղտնի բանտերում Քադաֆիի 4 հազ. կողմնակից է պահվում

Լիբիայի գաղտնի բանտերում Քադաֆիի 4 հազ. կողմնակից է պահվում

Երեկ Լիբիայում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Իան Մարտինը հայտնել է, որ լիբիական բանտերում պահվում են այդ երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի 4 հազ. կողմնակիցներ, որոնցից շատերը՝ գաղտնի բանտերում, որտեղ խոշտանգումների են ենթարկվում։

ՄԱԿ–ի ներկայացուցչի տվյալներով՝ «հեղափոխական բրիգադների» հսկողության տակ գտնվող բանտերի կալանավորները զրկված են արդար դատարանի առջև կանգնելու հնարավորությունից։

Մարտինը մտահոգություն է հայտնել նաև մի շարք նոր օրենքների առնչությամբ, որոնք ընդունել է Լիբիայի ազգային անցումային խորհուրդը։ Նա մասնավորապես նշել է համաներման մասին օրենքը, որը  ապստամբների կողմնակիցներին ազատում է քրեական հետապնդումից։ Միաժամանակ, մեկ այլ օրենք հանցագործ է հռչակում բոլոր նրանց, ովքեր գովում են Լիբիայի նախկին առաջնորդին։

Լիբիայի իշխանությունները հայտարարել էին, որ արդեն իսկ վերահսկում են երկրի բոլոր բանտերը, այնինչ գործնականում դրանցից շատերը մինչ այժմ էլ  «հեղափոխական բրիգադների» վերահսկողության տակ են։

Այս խորագրի վերջին նյութերը