Լրահոս

11.05.2012 10:22


Արքայազն Չարլզը դարձել է եղանակի տեսության հաղորդավար

Արքայազն Չարլզը դարձել է եղանակի տեսության հաղորդավար

Բրիտանիայի թագաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը երեկ հայտնվել է BBC Scotland հեռուստաալիքի եթերում և վարել եղանակի տեսության հաղորդումը։ Արքայազնը հեռուստաալիքի գրասենյակ էր այցելել՝ շնորհավորելու BBC Scotland–ի հեռարձակման 60–ամյակը։

Թագաժառանգը արագ ըմբռնել է տեխնիկայի աշխատանքի սկզբունքը և շատ աշխույժ ներկայացրել թագավորության հյուսիսում սպասվող եղանակը։ Շոտլանդիայում հաստատվել է մայիսի համար ոչ սովորական ցուրտ եղանակ։ Հպատակներին հայտնելով, որ իրենց սպասում է «ցուրտ և խոնավ» եղանակ՝ արքայազնը նշել է. «Փառք Աստծո, որ հանգստյան օրեր չեն»։

Այս խորագրի վերջին նյութերը