Լրահոս

12.05.2012 12:00


Օզի Օզբորնը մեկնաբանել է լեգենդար «Black Sabbath»-ի վերամիավորման մասին լուրերը

Օզի Օզբորնը մեկնաբանել է լեգենդար «Black Sabbath»-ի վերամիավորման մասին լուրերը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Օզի Օզբորնն իր «Trust Me, I'm Dr. Ozzy» գրքի լույս տեսնելուն նվիրված՝ Billboard.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև այն լուրերին, թե ինքը, «Black Sabbath»-ի մնացած մասնակիցների հետ, Անգլիայում մասնակցել է նոր սկավառակի ձայնագրման աշխատանքներին։ «Իհարկե, դա շատ հնարավոր է»,–ասել է Օզին՝ մեկնաբանելով լեգենդար խմբի վերամիավորման մասին լուրերը։ «Ներկա պահին դա սաղմնային վիճակում է։ Այնպես որ, մենք ոչինչ չենք ձայնագրել։ Եթե ամեն ինչ ստացվի, ուրեմն ամեն ինչ կստացվի։ Եթե ոչ՝ ես պարզապես կշարունակեմ զբաղվել իմ գործով»։

Այս խորագրի վերջին նյութերը