Լրահոս

12.05.2012 12:22


Պակիստանում կործանիչ է կործանվել

Պակիստանում կործանիչ է կործանվել

Մայիսի 11–ի երեկոյան Պակիստանի Բելուջիստան նահանգի Սոնմիյամի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է այս երկրի օդուժի «Mirage V» կործանիչ ինքնաթիռը։

Հաղորդվում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ հասցրել են  ընկնող ինքնաթիռից դուրս թռչել, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երկրի վրա զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Պակիստանի օդուժի հատուկ հանձնաժողովը քննում է միջադեպի մանրամասները։

Ֆրանսիական «Mirage» ինքնաթիռների տարբեր տեսակները Պակիստանի օդուժի հիմքն են։ Ընդհանուր առմամբ, շահագործման ընթացքում կործանվել է  նման տիպի 7 պակիստանյան կործանիչ։ Վերջին տարիներին Իսլամաբադը  ավելի արդիական համատեղ չինական արտադրության JF-17 տեսակի կործանիչներ է գնում։

Այս խորագրի վերջին նյութերը