Լրահոս

12.05.2012 16:35


Լույս է տեսել ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների Երևանում կայացած կոնֆերանսի նյութերի ժողովածուն

Լույս է տեսել ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների Երևանում կայացած կոնֆերանսի նյութերի ժողովածուն

 Լույս տեսավ ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսի նյութերի ժողովածուն, որում տեղ են գտել 2011թ. նոյեմբերի 21-25-ին Երևանում կայացած կոնֆերանսի դասախոսությունները և երիտասարդ աստղագետների զեկուցումները: Կոնֆերանսը նվիրված էր Յու. Գագարինի առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին և կոչվում էր «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ»: Մասնակիցների թվում էին դասախոսներ և երիտասարդ աստղագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Տաջիկստանից, ինչպես նաև Ֆրանսիայից` թվով 52 աստղագետ և ուսանող: Կազմակերպիչներն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը և Միջազգային համագործակցության զարգացման ընկերությունը, իսկ հովանավորը` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Կոնֆերանսն ընդգրկեց բավական լայն թեմատիկա` Արեգակնային համակարգ, արտարեգակնային մոլորակներ, աստղեր և միջամածություններ, գալակտիկաներ և տիեզերաբանություն, իրական և վիրտուալ աստղադիտարաններ: Ժողովածուն բաղկացած է համապատասխան բաժիններից` ընդամենը 251 էջ, և ընդգրկում է 5 դասախոսություն և 38 զեկուցում: Խմբագիրներն են Արեգ Միքայելյանը, Օլեգ Մալկովը և Նիկոլայ Սամուսը: Դասախոսությունները և զեկուցումները տրված են ռուսերեն կամ անգլերեն, իսկ նրանց ամփոփագրերը` միաժամանակ այդ երկու լեզուներով:

Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը