Լրահոս

14.05.2012 10:06


Սևանում խեղդվողները փրկվել են

Սևանում խեղդվողները փրկվել են

ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝  մայիսի 13-ին՝ ժամը 13։58-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Ճայերի կղզի» կոչվող հատվածում, շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետևանքով ջրում է հայտնվել երկու քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 14։30-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երևանի բնակիչներ՝ Ա. և Հ. Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ օգնությունը: 

Ժամը 15։20-ին ջրափրկարարները, ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Սևանա լճից ափ են դուրս բերել 6 հոգու՝ երեք ռետինե նավակներով:

Այս խորագրի վերջին նյութերը