Լրահոս

14.05.2012 11:24


Թբիլիսիում փլուզվել է հայկական Սուրբ նշան եկեղեցու մի հատվածը

Թբիլիսիում փլուզվել է հայկական Սուրբ նշան եկեղեցու մի հատվածը

Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Թբիլիսիի Արծաթի փողոցում գտնվող հայկական Սուրբ նշան եկեղեցու ևս մի հատվածը։ Եկեղեցու բեկորներն ընկել են հարևան բնակելի շենքի վրա և վնասել են այն՝ փլուզվել է շենքի պատերից մեկը։

Հարկ է նշել, որ այս լուրը հաղորդելով՝ վրացական հեռուստաընկերություններն այս անգամ  եկեղեցին անվանել են ոչ թե վրացական Սուրբ Նիկոլայ, այլ հայկական և չեն վիճարկել եկեղեցու պատկանելությունը։

Սուրբ նշանը երկար ժամանակ է չի գործում։ Եկեղեցու պատկանելությունը վիճարկում են Վրաստանի Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները։ 2012թ. հունվարին եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլուզվել էր եկեղեցու սյուներից մեկը։ Այդ դեպքից հետո Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչները հայտարարել էին, թե պետք է նախ վերականգնել պատմական հուշարձանը և դրանից հետո միայն որոշել եկեղեցու պատկանելությունը, սակայն վերականգնողական աշխատանքները դեռևս չէին սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը