Լրահոս

14.05.2012 11:37


«Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրներում երիտասարդական միջոցառումների իրականացումը ԵՄ ուշադրության կենտրոնում

«Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրներում երիտասարդական միջոցառումների իրականացումը ԵՄ ուշադրության կենտրոնում

Մայիսի 14-17-ը Հայաստանը կհյուրընկալի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների և Միացյալ Թագավորության 24 երիտասարդների, ովքեր կքննարկեն ու կմշակեն համատեղ նախագծեր: 2012-2013 թվականներին «Արևելյան գործընկերության» երկրներում երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը Եվրամիության համար հիմնական առաջնահերթություններից մեկն է:

 Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցիչի շրջանակում 2012-2013 թվականներին Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում և Ադրբեջանում նախատեսվում է իրականացնել երիտասարդական տասնյակ միջոցառումներ: Բրիտանական խորհրդի  «Play Your East Part I» կապերի հաստատման սեմինարը նպատակ ունի գիտելիքներ և հմտություններ փոխանցել երիտասարդներին, որպեսզի նրանք հետագայում «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցիչի շրջանակում կազմեն համատեղ ծրագրեր:

 Ծրագրին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք քննարկելու են «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցիչի շրջանակում սեմինարների, փոխանակման և կամավորական ծրագրերի իրականացումը: Միացյալ Թագավորության մասնակիցների ներգրավումը ծրագրին նպատակ ունի համագործակցության հնարավորություններ ստեղծել Մեծ Բրիտանիայի և Արևելյան գործընկեր վեց երկրների միջև:

 «Սեմինարին մասնակցում են երիտասարդներ, ովքեր իրենց երկրներում ծրագրերի իրականացման որոշակի փորձ արդեն ունեն: Այս սեմինարը հրաշալի հնարավորություն է ոչ միայն ուսումնասիրել Եվրամիության ընձեռած նոր հնարավորությունները, այլև հաստատել կապեր, որոնք էական և որոշիչ նշանակություն ունեն հաջող ծրագրեր նախաձեռնելու գործում»,-ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 Ծրագրի մասնակիցներն այցելելու են Երևանում գործող և «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի իրականացման փորձ ունեցող երիտասարդական կազմակերպություններ` ծանոթանալու տեղական ՀԿ-ների փորձին և կամավորական նախաձեռնություններին: 

Այս խորագրի վերջին նյութերը