Լրահոս

14.05.2012 12:09


Հրապարակվել է Իրանի «Փարչին» ռազմական բազայի հատակագիծը (ֆոտո)

Հրապարակվել է Իրանի «Փարչին» ռազմական բազայի հատակագիծը (ֆոտո)

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հրապարակել է իրանական «Փարչին» ռազմական բազայի հատակագիծը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) կարծում են, որ հենց այստեղ են իրականացվում միջուկային փորձարկումները։ Գործակալության փոխանցմամբ՝  հատակագիծը ներկայացրած անձը ներկայացնում է Իրանի միջուկային ծրագրին ուշադիր հետևող պետություններից մեկը։

Ենթադրվում է, որ նկարի հեղինակը անձամբ եղել է Փարչինի բազայում։ Նշվում է նաև, որ փաստաթուղթը գործակալությանը փոխանցած աղբյուրը վստահեցրել է՝ տվյալ հատակագիծն ապացուցում է միջուկային ծրագրի շրջանակներում ռազմական փորձարկումների համար նախատեսված հատուկ օբյեկտի առկայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը