Լրահոս

14.05.2012 14:20


Լրացուցիչ գերարագ փաթեթներ Orange Ինտերնետի բաժանորդների համար

Լրացուցիչ գերարագ փաթեթներ Orange Ինտերնետի բաժանորդների համար

Այսօրվանից Orange-ի Ինտերնետ Հիմայի, MyFi-ի և Ֆլայբուքի այն բաժանորդները, որոնք մինչև ամսվա վերջ կսպառեն իրենց գերարագ ինտերնետի ծավալը և կցանկանան շարունակել օգտագործել ինտերնետը գերարագ ռեժիմով, կարող են գնել գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ` այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի մինչև ամսվա վերջ օգտագործելու համար: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Orange-ն առաջարկում է գերարագ ինտերնետի 500 ՄԲ, 1ԳԲ կամ 1.5 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ, որոնք կարելի է ձեռք բերել համապատասխանաբար 1000, 1500, և 2000 դրամով: Գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես Ձեր մոդեմի ինտերֆեյսից ուղարկել SMS 111 համարին «500MB», «1GB» կամ «1.5GB» բովանդակությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը