Լրահոս

14.05.2012 18:51


Ադրբեջանին վաճառված 64 ռուսական ուղղաթիռները մինչև տարվա վերջ Բաքվում կլինեն

Ադրբեջանին վաճառված 64 ռուսական ուղղաթիռները մինչև տարվա վերջ Բաքվում կլինեն

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ մինչև 2012թ. վերջը Բաքու կհասցվի 64 ռազմական ուղղաթիռ։ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 40 ռազմատրանսպորտային ՄԻ–17–Վ1 տեսակի ուղղաթիռ և 24 մարտական ՄԻ–35Մ։

Սա մարտական ավիատեխնիկայի գնման ամենախոշոր գործարքն է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուղղաթիռները կտեղափոխի «Օբորոնպրոմ» ընկերության հսկողության տակ գտնվող երկու ձեռնարկություն՝ «Կազանի ուղղաթիռների գործարանը» և «Ռոսվերտոլը»։

Այս խորագրի վերջին նյութերը