Լրահոս

25.05.2009 16:48


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանից Արցախ ժամանած հայ գիտնականների հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած մի խումբ հայ անվանի գիտնականների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացման, գիտատար արտադրության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է գիտակրթական ոլորտում Սփյուռքի հետ փոխգործակցության շարունակական ամրապնդումը, այն համարելով Արցախի զարգացման հուսալի գրավական:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը