Քաղաքական

15.05.2012 12:31


Մարքսիստական կուսակցության նախագահ. «ԲՀԿ-ը ՀՀԿ–ին հակակշիռ ձևավորելու համար հզոր ներուժ ունի»

Մարքսիստական կուսակցության նախագահ. «ԲՀԿ-ը ՀՀԿ–ին հակակշիռ ձևավորելու համար հզոր ներուժ ունի»

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է համախմբվեն և միասնաբար պայքարեն գործող իշխանության դեմ։ Այս գործում բանախոսը կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը, որը պետք է վերջնական որոշում կայացնի և կողմնորոշվի։ Նա կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ–ին հակակշիռ ձևավորելու համար հզոր ներուժ ունի։

Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ ԲՀԿ–ն մինչև գիշերվա ժամը 2-ը առաջատար էր՝ 60% ձայներով, և միայն այդ ժամից հետո է, որ ՀՀԿ–ն սկսել է առաջ անցնել։ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ նաև այդ լուրի տարածումն է եղել պատճառը, որ «Կենտրոն» հեռուստաընկերության հանդեպ պատժամիջոցներ են կիրառել։

«ԲՀԿ–ի հետ կոալիցիան ՀՀԿ–ին այսօր պարզապես անհրաժեշտ է, չնայած որ ՀՀԿ–ն հակառակն է պնդում։ ԲՀԿ–ի համար էլ այդ կոալիցիան կլինի քաղաքական վախճանի սկիզբը, և հենց այդ վախճանին է ձգտում Հանրապետական կուսակցությունը, որպեսզի վերացնի իր հիմնական հակառակորդին»,–ասել է Դավիթ Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը