Լրահոս

26.05.2009 12:01


Պայթյունը մահափորձի հետ չի կապվում

Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ մայիսի 23-ին'կեսգիշերին մոտ, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի տան հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել, որը չհաջողված մահափորձ է եղել։ Ոստիկանության բաժնից «7օր»-ին տեղեկացրեցին, որ այդ մասին հայտարարությունը տեղադրված է ոստիկանության պաշտոնական կայքէջում։ Ոստիկանության հաղորդագրությունում, սակայն, պայթյունը մահափորձի հետ չի կապվում։ Չի հաղորդվում նաև, թե ում տան հարևանությամբ է այն տեղի ունեցել: Նշված է, որ մայիսի 23-ին՝ ժամը 23։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող կիսակառույց շենքի ներսից պայթյունի ձայն է լսվել:  Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։10-ին, անհայտ անձը փորձել է պայթեցնել այդ շենքում տեղադրված ինքնաշեն պայթուցիչը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 200 գրամանոց 2 տրոտիլ՝ փշրված վիճակում, և «Ռոջեր» տիպի ռադիոկապի միջոց:
Նախաքննությունը շարունակվում է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը