Լրահոս

26.05.2009 12:20


ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները

ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը(ՄԱԿ ԱԽ) արտակարկարգ նիստում դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները։ ՄԱԿ ԱԽ նիստը հրավիրվել էր Հարավային Կորեայի և Ճապոնիայի նախաձեռնությամբ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարավային Կորեայի նախագահ ԼԻ Մեն Բաքի հետ հեռախոսազրույցում, հաստատել է Վաշինգտոնի մտադրությունը՝ պաշտպանել Հարավային Կորեային։ Եվրոպայի և Ասիայի ավելի քան 40 երկրների արտաքին գործերի նախարարներ, միջուկային փորձարկումների համար, դատապարտել են Հյուսիսային Կորեային։ «Հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում պետք է պահպանվի կայունություն և խաղաղություն, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմ՝ նախարարները դատապարտում են ստորգետնյա միջուկային փորձարկումները, որոնք ակնհայտորեն խախտում են վեցակողմ բանակցությունների և ՄԱԿ ԱԽ բանաձևերի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները»,-ասված է նախարարների որոշման նախագծում։ Մինչդռ, հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեան ոչ միայն միջուկային զենք է փորձարկել, այլև իրականացրել է 130կմ գործողության շառավղով զենիթային հրթիռի փորձնական մեկնարկ։ Պաշտոնական Փհենյանը  հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը համարում է թշնամական և ամբողջությամբ պատրաստ է հետ մղել ԱՄՆ ցանկացած հարձակում։

Ըստ Associated Press-ի։

Այս խորագրի վերջին նյութերը