Լրահոս

26.05.2009 13:41


Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանը, պատժվելու փոխարեն, դարձավ վարչապետ»

Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանը, պատժվելու փոխարեն, դարձավ վարչապետ»

Մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ հակաճգնաժամային ծրագիր, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ ԱԺ ներկայացրած հարկային փաթեթը հիմարություն է։ Հարկային տեսուչների ներգրավման համակարգը կառավարության նյարդային անկման ապացույցն է, կառավարության վարած քաղաքականությունը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորովում։

-Պետք է շատ զգուշանալ կիսագրագետ կառավարությունից։ Ավելի լավ է՝ անգրագետ կառավարություն ունենալ, քանի որ կիսագրագետն ավելի վտանգավոր է... Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց այն սխալ զարգացումը, որ ունեցել է հանրապետությունը վերջին 10 տարիներին. որևէ արտադրություն չկա, դիվերսիֆիկացված չեն ռիսկերը, գոյություն ունի լկտի բանկային ոլորտ։ Եվ այն այդպիսին է դարձել հենց Տիգրան Սարգսյանի շնորհիվ, որը, պատժվելու փոխարեն, դարձավ վարչապետ- ասել է Հ. Բագրատյանը՝ հավելելով, թե թեև վարչապետին լավ է ճանաչում և նրանից լավ բան չպետք է սպասել, բայց միայն կառավարության հրաժարականով հարցը չի լուծվի, եթե մնա նույն նախագահը և նույն քաղաքական ձևաչափը։-Ելքն այն է, որ երկրում քաղաքական լուծումներ են պետք։ Պետք է տեղի ունենա իշխանության փոփոխություն։

Անդրադառնալով իրենց կառավարման տարիներին՝ Հ. Բագրատյանն ասել է, որ իրենք գուցե մի բան չէին, բայց այնքան մեծահոգի են եղել, որ թույլ են տվել քաղաքական ընդդիմությանը, այդ թվում՝ նաև Տիգրան Սարգսյանին, խոսել։

Այս խորագրի վերջին նյութերը