Լրահոս

26.05.2009 15:00


Բագրատ Ասատրյան. «Հենց մեր համակարգն է բացառում փող տպելը»

Բագրատ Ասատրյան. «Հենց մեր համակարգն է բացառում փող տպելը»

-Հենց մեր համակարգն է բացառում փող տպելը։ Մենք, եթե անգամ այդ հաստոցը միացնենք, շատ տեղ չունենք փողը լցնելու։ Իհարկե, ես ենթադրում եմ, որ օրենքները մեզանում պահպանվում են։ Բացենք մեր օրենսդրությունը։ Այնտեղ շատ խիստ սահմանափակումներ կան, և այդ փող տպելը կամ էմիսիոն ռիսկերը շատ մեծ չեն։ Օրենքը ԿԲ-ին արգելում է նման հնարավորությունները,- անդրադառնալով Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի խոսքերին՝ «7օր»-ին ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը «7օր»-ին ասել էր, որ փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ, իսկ ուրբաթ օրը իրենց կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելն արդեն էմիսիա է։

Այս կապակցությամբ Բ. Ասատրյանը նշել է, որ ԿԲ-ի կողմից վարվող նախկին քաղաքականությունը, որտեղ էմիսիոն տարրը չկար, ամենավտանգավորն էր։ Բայց և «ագրեսիվ հարձակումն» էլ ճիշտ չէ։


Այս խորագրի վերջին նյութերը