Լրահոս

21.05.2012 17:44


Լոնդոնի օլիմպիական խաղերի ջահերից մեկը վաճառվել է 242 հազ. դոլարով

Լոնդոնի օլիմպիական խաղերի ջահերից մեկը վաճառվել է 242 հազ. դոլարով

Լոնդոնի օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահերից մեկը վաճառվել է «eBay» ինտերնետ աճուրդում 153,1 հազ. ֆունտ սռեռլինգով՝ 242 հազ. դոլարով։ Ջահը վաճառել է բրիտանուհի Սառա Միլներ Սայմոնդսը, ով կրել է այն փոխանցումավազքի ժամանակ։ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել էին, որ հնարավորություն կտան փոխանցումավազքի բոլոր մասնակիցներին գնել իրենց կրած ջահը 215 ֆունտով այն դեպքում, երբ մեկ այդպիսի ջահի պատրաստման արժեքը կազմում է 495 ֆունտ։ Փոխանցումավազքի յուրաքանչյուր փուլում մասնակիցներին նոր ջահ են տալիս։ Տաս շաբաթ տևող փոխանցումավազքի ընթացքում ջահը կտանի շուրջ 8 հազ. ջահակիր։

Այս խորագրի վերջին նյութերը