Լրահոս

22.05.2012 09:42


Հայրը պատշգամբից նետել է երեխաներին և ինքնասպան եղել

Հայրը պատշգամբից նետել է երեխաներին և ինքնասպան եղել

Gazeta.ru-n, հղում անելով իտալական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Իտալիայի հյուսիսում հայրը պատշգամբից  ցած է գցել իր 4-ամյա դստերը և 14 ամսական որդուն, ինչից հետո ինքն է նետվել։ Երեխաներն ու նրանց 41-ամյա հայրը՝ Մարկո Թուրինին, տեղում մահացել են։ Վրջինիս կինը, ով դժբախտության պահին տանն է եղել, շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Հայտնվում է, որ գովազդի նախկին գործակալ Մարկո Թուրինին աշխատանքը կորցրել է մեկ տարի առաջ: Աշխատանք գտնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

Այս խորագրի վերջին նյութերը