Լրահոս

26.05.2009 15:22


Ուժեղ կարկուտներ Տավուշի և Արմավիրի մարզերում

Ուժեղ կարկուտներ Տավուշի և Արմավիրի մարզերում

Մայիսի 25-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 24-ին, ժամը 18.00-ից 18.30-ը ընկած ժամանակահատվածում ուժեղ կարկուտ (10-25 մմ տրամագծով) է տեղացել Իջևան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև մարզի Գետահովիտ, Խաշթառակ, Լուսահովիտ, Ենոքավան, Գանձաքար, Լուսաձոր, Ծաղկավան, Սարիգյուղ համայնքներում:

Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով՝ պատճառված վնասի չափը ճշտելու նպատակով:

Նմանատիպ տեղեկատվություն է ստացվել նաև Արմավիրի մարզից՝ նույն օրը, նույն ժամանակահատվածում Արմավիր քաղաքում տեղացած կարկտի (10 մմ տրամագծով) վերաբերյալ, որը, բարեբախտաբար, զգալի վնաս չի պատճառել:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը