Լրահոս

26.05.2009 15:32


«Նիգ–Ապարանը» պատրաստվում է «Սարդարապատի» և «Բաշ Ապարանի» հերոսամարտերին նվիրված տոնին

«Նիգ–Ապարանը» պատրաստվում  է «Սարդարապատի» և «Բաշ Ապարանի» հերոսամարտերին նվիրված տոնին

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնագահ Տիգրան Պետրոսյանցը լրագրողներին հայտնել է, որ  ամեն տարվա պես՝ մայիսի 28-ի միջոցառումները կմեկնարկեն «Սարդարապատի» և «Բաշ Ապարանի» հերոսամարտերին նվիրված հուշարձաններին ծաղկեպսակներ դնելով։

-Առավոտյան ժամը 10։00-ին այստեղից կմեկնենք Ապարան, ծաղկեպսակներ կդնենք հուշարձաններին, այնուհետև օրվա խորհրդին նվիրված ելույթներ կլինեն,-ասել է  Տիգրան Պետրոսյանցը։

Նրա խոսքերով՝ միջոցառման մասնակիցներին երեկոյան սպասվում են հյուրասիրություն և բացօթյա համերգ։

 

Այս խորագրի վերջին նյութերը