Լրահոս

26.05.2009 16:31


Տիգրան Պետրոսյանց. «Թուրքիան չի կարող Կարսի պայմանագրի վավերացումը և Արցախի հետ կապված խնդիրներն առանձնացնել հայ–թուրքական հարաբերություններից»

Տիգրան Պետրոսյանց. «Թուրքիան չի կարող Կարսի պայմանագրի վավերացումը և Արցախի հետ կապված խնդիրներն առանձնացնել հայ–թուրքական հարաբերություններից»

 -Ես կարծում եմ, որ Թուրքիան ունի  մեկ խնդիր՝ չեզոքացնել Հայաստանին։ Եվ ինչպիսի բանակցություն էլ նրանց հետ վարվի, ի վերջո, նրանք դուրս են գալու շահող,-«7 օր»-ի հետ զրույցում ասել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը։

Նա նշել է, որ իր հնչեցրած կարծիքները զուտ իր՝ որպես պատմաբանի, վերլուծություններն են, իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունում այս հարցի վերաբերյալ քննարկում չի եղել։ Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է, որ Թուրքիան չի կարող միայն ճանապարհը բացելու համար հարաբերություններ հաստատել։

-Նրանք խնդիր ունեն հասնելու Կարսի պայմանագրի վավերացմանը և Արցախում միջամտել վարվող քաղաքականությանը։ ՀՀ կառավարության վարած ներկայիս քաղաքականության մասին կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև ամեն ինչ գաղտնի է արվում,-ասել է նա։

Տիգրան Պետրոսյանցը, այնուամենայնիվ, նշել է. «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ թուրքական մամուլում կամ Թուրքիայի ղեկավարության կողմից  հայտարարություններ են արվում, մեր ղեկավարները հերքում են դա, իսկ հետո պարզվում է, որ Թուրքիայի կողմից արված հայտարարությունները ճիշտ են»։

Այս խորագրի վերջին նյութերը