Աշխարհ

23.05.2012 17:28


Երևանում գտնվող ադրբեջանցիների չորսհոգանոց պատվիրակությունը կաշկանդված է զգում

Երևանում գտնվող ադրբեջանցիների չորսհոգանոց պատվիրակությունը կաշկանդված է զգում

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, որ Սևծովյան տնտեսական համագորակցության ծրագրի 39-րդ լիագումար նիստի շրջանակներում Երևանում գտնվող ադրբեջանցիների չորսհոգանոց պատվիրակությունը, ի տարբերություն Թուրքիայի պատվիրակության, կաշկանդված է զգում. ադրբեջանցիներն անգամ հրաժարվել են այլ երկրների պատվիրակների հետ ընթրելուց:

Առանձնացել են, միասին ընթրել,–ասել է Նիկոյանը՝ բացատրելով, որ նրանց կաշկանդում է Ադրբեջանի հասարակությունը, քանի որ այլ դրսևորման պարագայում դաժանաբար կպատժեն:

Ալիևը կարողացավ իրենց հասարակության մեջ հակահայկական ատելություն սերմանել, որից հեռու չեն կարող լինել նաև պատգամավորները, ովքեր եթե որևիցե դրական խոսք հայերի մասին ասեն, նրանց կարող են դիտարկել որպես թշնամի,–ավելացրել է նա,–միայն Ղարաբաղի խնդրի լուծման դեպքում տարբեր տեսակետներ ունենք: Եթե խնդիրը կարգավորվի, մենք շատ լավ հարևաններ ենք, կհամագործակցենք, առևտուր կանենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը