Լրահոս

27.05.2009 15:51


Արմեն Մարտիրոսյան. «Հուսով եմ՝ մոտ օրերս համաներման մասին հայտարարություն կլսենք»

Արմեն Մարտիրոսյան. «Հուսով եմ՝ մոտ օրերս համաներման մասին հայտարարություն կլսենք»

«Հայացք» ակումբում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ դրանց վրա ազդեցություն կունենան մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններն ու քաղբանտարկյալների համաներումը.

-Հուսով եմ՝ մոտ օրերս համաներման մասին հայտարարություն կլսենք։ Ազգային ժողովում այդ խոսակցությունները կան, դրանք հնչեցվել են նաև իշխանական ներկայացուցիչների կողմից։ Ինչպես նաև Ստեփան Սաֆարյանի հետ ԱԺ նախագահի հարցուպատասխանի ժամանակ այդ  մեսիջներն ուղարկվել են, որ համաներում, այնուամենայնիվ, կլինի։

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, սակայն, քաղաքական պարզ հաշվարկն ասում է, որ քաղբանտարկյալները մինչև Երևանի ավագանու ընտրությունները չեն ազատվի, որպեսզի ընտրություններին որպես ռեսուրս ակտիվ մասնակցություն չունենան։

-Ուստի ազատումը, հնարավոր է, մի փոքր ուշ լինի, բայց հայտարարությունն ինքնին որոշակի առումով կնվազեցնի լարվածությունը հասարակության մեջ,- ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը