Լրահոս

27.05.2009 17:19


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության 91-րդ տարեդարձի առթիվ։ 1918թ. մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության հռչակումով։ Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաև արցախյան ազատամարտի բովում։ Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, և մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու արդի մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի մեր սերունդների ապագան։
Մայիսի 28-ի տոնի նախօրյակին վերստին շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում քաջառողջություն, խաղաղություն և աներեր հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ։

Այս խորագրի վերջին նյութերը