Լրահոս

05.06.2012 11:01


Միասնական քննությունների ամփոփ արդյունքները

Միասնական քննությունների ամփոփ արդյունքները

Ամփոփվել են «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունների արդյունքները։ Դրանք կայացել էին հունիսի 1-ին։

«Կենսաբանություն»–ից հայտ է ներկայացրել 1938 դիմորդ, մասնակցել է 1862-ը, «Ընդհանուր պատմություն»–ից՝ 397 դիմորդ,  մասնակցել է 379-ը, «Աշխարհագրություն»–ից՝ 392 դիմորդ, մասնակցել է 382-ը։

«Կենսաբանություն»–ից 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ, 17,5-20 միավոր է ստացել 8%–ը, 13,5-17,25 միավոր` 26,4%–ը, 7,5-13,25 միավոր `45,7%–ը։ Անհրաժեշտ 7,5 միավոր չի հաղթահարել 19,9%-ը։

«Ընդհանուր պատմություն»–ից 17,5-20 միավոր է ստացել 16,9%-ը, 13,5-17,25 միավոր` 24,8%-ը, 7,5-13,25 միավոր` 43,5%-ը, անբավարար՝ 14,8 %-ը։

«Աշխարհագրություն»–ից 17,5-20 միավոր է ստացել 10,7%- ը, 13,5-17,25 միավոր` 32,5%-ը, 7,5-13,25 միավոր` 47,1%-ը, անբավարար՝ 9,7 %-ը։

Նշենք, որ այսօր էլ անց են կացվում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունները։ Մասնակցելու հայտ է ներկայացրել 11 795 դիմորդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը