Լրահոս

05.06.2012 11:08


Խավի. «Մենք հարգում ենք «Ռեալին», սակայն ես չեմ տեսնում, որ դա փոխադարձ է»

Խավի. «Մենք հարգում ենք «Ռեալին», սակայն ես չեմ տեսնում, որ դա փոխադարձ է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավին պատմել է Մադրիդի «Ռեալի» իրենց մրցակիցների հետ ունեցած փոհարաբերությունների, ինչպես նաև ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Տիտո Վիլանովային նշանակելու որոշման մասին։

«Երբ «Ռեալը» նվաճեց չեմպիոնի կոչումը, մենք շնորհավորեցինք նրանց։ Մենք հարգում ենք մադրիդցիներին։ Սակայն ես չեմ տեսնում, որ դա փոխադարձ է։ Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հեռանալուն, ես զարմացա նրա որոշմամբ։ Սակայն նա ամեն ինչ բացատրեց, և մենք նրան հասկացանք։ Ես զարմացած էի նաև  գլխավոր մարզչի պաշտոնում Տիտո Վիլանովայի նշանակմամբ։ Միգուցե այդ որոշումը տվյալ պարագայում ամենաճիշտն էր»,–ասել է Խավին։

Այս խորագրի վերջին նյութերը