Լրահոս

05.06.2012 11:11


Օձերն ակտիվացել են

Օձերն ակտիվացել են

Հունիսի 4-ին՝ ժամը 12։12-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյանի Սևանի 16 հասցեում գտնվող գազի գրասենյակում օձ են նկատել, և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցը և հատուկ մասնագետը:

Մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո օձ չի հայտնաբերվել:

 

***

Նույն օրը՝ ժամը 21։12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 7-րդ փողո­ցի թիվ 84 տանն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկի և հատուկ մասնագետի հետ:

Տարածքն ուսումնասիրելուց հետո մասնագետն օձ չի հայտնաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը