Քաղաքական

08.06.2012 12:10


Ալեքսանդր Արզումանյան. «ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելը նոր ինտրիգ մտցրեց քաղաքական կյանքում»

Ալեքսանդր Արզումանյան. «ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելը նոր ինտրիգ մտցրեց քաղաքական կյանքում»

Այսօրվա ասուլիսին, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ազատ դեմակրատների» և «Ժառանգության» միջև տարաձայնությունների վերաբերյալ խոսակցությունները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Ամեն նոր բան խանդ է առաջացնում: Ճիշտ է, չի բացառվում, որ մեր միջև անհամաձայնություններ լինեն, սակայն «Ազատ դեմոկրատները» ազատական կուսակցություն է, և տարաբնույթ կարծիքներն այնտեղ արգելված չեն»:
Բանախոսը նշեց նաև, որ այս պահի դրությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ոչ ոք ցանկություն չի հայտնել նախագահի թեկնածու առաջադրվել: «Բայց եթե «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նման որոշում կայացնի, մենք հենց նրա թեկնածությանն էլ ընտրությունների ժամանակ կսատարենք»,-նշել է Ալեքսանդր Արզումանյանը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կոալիցիայի մաս չկազմելուն, Արզումանյանն ասել է, թե այդ փաստը նոր ինտրիգ մտցրեց քաղաքական կյանքում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը