Լրահոս

28.05.2009 15:29


Լևոն Շիրինյան. «Մենք Թուրքիային սիրում ենք, նա մեզ՝ ոչ»

Լևոն Շիրինյան. «Մենք Թուրքիային սիրում ենք, նա մեզ՝ ոչ»

-Թուրքիայի հետ հարաբերվելու այն չափը, որ Հայաստանն այսօր  առաջացրել է, բավարար է: Ավելին պետք չէ,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիան այսօր ինքը համաձայնության չի գալիս.

- Մենք Թուրքիային սիրում ենք, նա մեզ՝ ոչ։ Գնում եք դռան տակ պառկում, ջութակ եք նվագում, իսկ Թուրքիան չի ուզում մեզ։ Չի ուզում, որովհետև հզոր է։

Լևոն Շիրինյանի կարծիքով՝ դեպքերի նման զարգացումները Հայաստանին պարտադրելու են թեքվել դեպի Իրան, և եթե Հայաստանը փորձեր այդչափ մերձենալ Իրանի հետ, ապա արևմուտքը մեզ ավելի մեծ զիջումներ կաներ, և մենք առավել կշահեինք։

Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին հայտարարություններին, ապա, քաղաքագետի կարծիքով, դա ներքին տարաձայնությունների արդյունք է.

-Էրդողանը իսլամիստ է, իսկ զինվորականությունը քեմալական է, և նրանց միջև ներքին տարաձայնություն կա։ Այս տարածաշրջանում շատ են նաև խոշոր տերությունների շահերը, և այս առումով ևս իրենք կարող են հակասական հայտարարություններ անել։

Ամեն դեպքում, Թուրքիայի հետ մերձեցումից քաղաքագետը Հայաստանի համար ոչ մի շահ չի ակնկալում։

Այս խորագրի վերջին նյութերը