Լրահոս

09.06.2012 10:53


Ռոնալդու. «Այսօրվա մեր մրցակիցը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է»

Ռոնալդու. «Այսօրվա մեր մրցակիցը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն գերմանացիների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Յոախիմ Լյովի թիմը «Եվրո-2012»-ի հաղթողի գլխավոր հավակնորդն է:

«Վստահ եմ, որ շատ լարված հանդիպում է լինելու: Կարծում եմ՝ այսօրվա մեր մրցակիցը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է: Գերմանացիները խաղում է գեղեցիկ թիմային ֆուտբոլ, ինչը շատ արդյունավետ է ստացվում: Պետք չէ միայն ինձ վրա հույս դնել: Գերմանացիներին հաղթելու համար պետք է  թիմային ֆուտբոլ խաղանք»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «The Sun»-ը:

Ավելացնենք, որ «Եվրո-2012»-ի B խմբի առաջին մրցափուլի Գերմանիա–Պորտուգալիա խաղը կկայանա այսօր՝ հունիսի 9-ին, Ուկրաինայի «Արենա Լվով» ստադիոնում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Այս խորագրի վերջին նյութերը