Լրահոս

11.06.2012 11:06


Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է

Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է

«Հայռուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ հունիսի 10-ին` ժամը 15:30-ին, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։

Ինչպես արդեն տեղեկացրել էին, գազի մատակարարումը դադարեցվել էր հունիսի 8-ին «Ղազախ-Սագուրամո» 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդին»` հունիսի 8-ի ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը