Լրահոս

28.05.2009 20:35


Մարտին Վարդազարյանն իր ընտրությունը կատարել է

Մարտին Վարդազարյանն իր ընտրությունը կատարել է

«7օր»-ի հարցին ի պատասխան՝ կոմպոզիտոր, ՀՀԿ ավագանու ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարտին Վարդազարյանը նշել է, թե չի կարող ասել՝ Հանրապետականի քարոզարշավին արվեստի գործիչների մասնակցությունը բարձրացրե՞ց այդ կուսակցութայն վարկանիշը, թե՞ հակառակ ազդեցությունն ունեցավ։

Մ. Վարդազարյանը նշել է, որ ամեն ինչ պարզ կդառնա ընտրությունների օրը, սակայն միանգամայն ճիշտ է համարում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում արվեստի գործիչների ընդգրկումը։

-Հետագայում, եթե այնպես ստացվի, որ նրանց անհարժեշտությունը լինի, նրանց խորհուրդը կլինի մասնագիտական խորհուրդ և ոչ թե պատահական մարդիկ կորոշեն քաղաքի մշակութային դեմքը։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ նախաձեռնություն էր և՛ դերասաններին, և՛ երաժիշտներին, և՛ ճարտարապետներին, և՛ ռեժիսորներին ընդգրկելը։ Ես այստեղ վատ բան չեմ տեսնում,- ասել է Մ. Վարդազարյանը։

Նա նաև ասել է, որ չգիտի՝ ով, ինչպես, բայց ինքն իր ընտրությունը կատարել է՝ հօգուտ ՀՀԿ-ի։

Այս խորագրի վերջին նյութերը