Քաղաքական

11.06.2012 22:26


Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Օսկանյանի հայտարարությանը

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Օսկանյանի հայտարարությանը

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այսօր տարածած հայտարարությանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է հետևյալը. «Բնականաբար, մենք լրջորեն մտահոգված ենք տեղի ունեցածով, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետամուտ է լինելու այս խնդրի պարզաբանմանը: Մենք որևէ հիմք չունենք կասկածելու մեր գործընկեր Վարդան Օսկանյանի հայտարարությանը առ այն, որ «Սվիլիթաս» հիմնադրամը գործել է բացառապես օրենքի սահմաններում և, իհարկե, առաջանում են որոշակի տրամաբանական հարցեր, թե ինչո՞ւ հենց Օսկանյանի քաղաքական ակտիվության հետ համընկան նման միջադեպերը: Ինչպես պրն. Օսկանյանն է նշել իր հայտարարության մեջ, այս ամենում նկատելի է քաղաքական ենթատեքստ: Մենք ևս որոշակի մտահոգություններ ունենք և խիստ հետևողական ենք լինելու այս հարցում»։

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը