Լրահոս

13.06.2012 17:20


Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի

Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի

Հունիսի 15-ի  առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի  Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել  Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը