Լրահոս

29.05.2009 14:18


Բրայզան հերքել է Ադրբեջանի արտգործնախարարին

Բրայզան հերքել է Ադրբեջանի արտգործնախարարին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սարգսյան-Ալիև հանդիպումից  Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական սկզբունքների շուրջ չեն ակնկալում փոխըմբռնում։ Սակայն նրանք հուսով են, որ այդ գործընթացը քայլ առ քայլ կիրագործվի։ REGNUM-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի նախօրեին արված այն հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել։ «Երբ մի կողմը խոսում է առաջընթացի,  իսկ մյուսը դրա բացակայության մասին, ապա դա կողմերի ռազմարությունն է։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է ազդել դիմացինի վրա»,-ասել է Բրայզան։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝  նա նշել է հետևյալը. «ԱՄՆ-ում այն տեսակետին են, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հակամարտության կարգավորումը, դրանք զուգահեռ ընթացող, բայց առանձին գործընթացներ են»։ Ամերիկացի համանախագահը նշել է, որ ճիշտ չէ քննադատել Սերժ Սարգսյանին նրա համար, որ նա շարունակում է բանակցել թուրքական կողմի հետ, այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կախված է ԼՂ հակամարտություն կարգավորումից։ «Ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքկան կողմը առայժմ ոչինչ ձեռք չի բերել, ոչինչ էլ չի կորցրել՝ քանի դեռ ստորագրված չէ վերջնական համաձայնագիրը»,-ասել է Բրայզան։

 

Այս խորագրի վերջին նյութերը