Լրահոս

15.06.2012 13:56


Էդուարդո Էռնեկյանը «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրել է 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն

Էդուարդո Էռնեկյանը «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրել է 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն

«Սիվիլիթաս» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաև օրերս հաստատված, 2012թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 8,5 միլիոն նորվեգական կրոն (մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության համար։

«Սիվիլիթաս» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաև պարոն Էդուարդո Էռնեկյանին օրերս Սիվիլիթասին տրամադրած 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության համար։

«Սիվիլիթասի» մի քանի ընթացիկ ծրագրեր աջակցություն ունեն ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սևծովյան հիմնադրամից և ԱՄՆ դեսպանատնից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (Քաունթերփարթ Ինթըենեշնլ կազմակերպության միջոցով)։

«Սիվիլիթասը» իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին ու նվիրատուներին՝ Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սևծովյան հիմնադրամին: Սիվիլիթասը հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին:

Այս խորագրի վերջին նյութերը