Լրահոս

29.05.2009 18:40


«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին Եվրախորհրդի դիտորդական առաքելության անդամների հետ

Այսօր Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպում ունեցան Եվրախորհրդի՝ Երևանի ավագանու ընտրությունների մոնիթորինգն իրականացնող դիտորդական առաքելության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում «Ժառանգության» պատգամավորները շարադրեցին Երևանի ավագանու ընտրությունների՝ ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իրենց մոտեցումները, քննության առան ընտրությունների շուրջ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը