Լրահոս

29.05.2009 17:40


Քրիստոնյա Զինվորական Եղբայրությունների Միության Եվրոպական Համաժողով

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Մեծ Բրիտանիայի բանակի քրիստոնեական կազմակերպությունների նախաձեռնությամբ և Զինված ուժերի քահանաների առաջնորդի աջակցությամբ Լոնդոնում սկսվել է Քրիստոնյա Զինվորական Եղբայրությունների Միության եվրոպական համաժողովը «Պատրաստում ենք հաջորդ սերնդին» թեմայով:

Համաժողովի նպատակն է զինված ուժերում քրիստոնեական քարոզչության բարելավումն ու հոգևոր սպասավորների նոր սերունդների նախապատրաստությունը՝ ժամանակակից կյանքի մարտահրավերները հաղթահարելու համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում են ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և  Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը