Լրահոս

29.05.2009 20:57


ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panarmenian.net լրատվական գործակալության հարցին

Հարց. Պարոն Քոչարյան, վերջերս Ադրբեջանից հնչող հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ կարծես թե անցնում են դիվանագիտական էթիկայի սահմանները: Ինչպես կմեկնաբանե՞ք դրանք:

Պատասխան. Ակնհայտ է , որ այդ հայտարարություններն արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիակի, այլև տարրական քաղաքավարության սահամնները:

Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը:

Տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաև բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլև միջնորդների' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից:

Հարց է ծագում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում  Ադրբեջանը՝ բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները:   

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը