Լրահոս

20.06.2012 18:25


«Ֆորդ Տրանզիտ»՝ բեռնված փայտանյութով

«Ֆորդ Տրանզիտ»՝ բեռնված փայտանյութով
Հունիսի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները  Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են  ենթարկել 1988 թ. ծնված  Գերասիմ Կ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված 3,5 խմ փայտանյութով:
Գերասիմ Կ.-ն չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ՝ հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է Վանաձոր քաղաքի  բնակիչ Արմեն Բ.-ին:
Գերասիմ Կ.-ն՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը