Լրահոս

21.06.2012 09:53


Վարդան Օսկանյան. «Տգիտություն է»

Վարդան Օսկանյան. «Տգիտություն է»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես շարունակություն Կալիֆոռնիայում իմ տան թեմայի, մարդիկ, որոնք սխալվել են իրենց սկզբնական լրատվության մեջ, սխալ չերևալու համար այսօր ինչ-որ տեսանյութ են տարածել իմ տան մասին, որի վերջում ինչ-որ փաստաթուղթ են ցուցադրել, որտեղ իբր 96 թվականին է գնվել տունը: Սա տգիտության այն աստիճանն է, որին չարժե անդրադառնալ: Վերջին անգամ կասեմ միայն, որ ի հեճուկս բոլորի՝ տունը գնել եմ 88 թվականին, իսկ 96 թվականին ընդամենը վերաֆինանսավորել եմ, ինչն Ամերիկայում շատ ընդունված պրակտիկա է: 
Անցնեմ ավելի լուրջ թեմայի. այսօր խորհրդարանում բավական հետաքրքիր օր էր, բուռն քննարկում ծավալվեց կառավարության ծրագրի շուրջ, վաղը շարունակվելու է այդ քննարկումը: Ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, դեմ էին արտահայտվում ծրագրին, շեշտը դնելով հետևյալ ի վրա. ա) կառավարության կազմում փոփոխություն գրեթե չի եղել, ուստի մի կառավարություն, որը հինգ տարի ձախողել է տնտեսական քաղաքականությունը, չի կարող վստահություն ներշնչել հասարակությանը, գործարարներին և օտարերկրյա ներդրողներին, բ) ծրագիրը շատ ընդհանուր է, կոնկրետիկա չկա, այն էությամբ չի կարող մեր տնտեսության և ժողովրդի առջև ծառացած լրջագույն խնդիրներին լուծումներ տալ»։

Այս խորագրի վերջին նյութերը