Լրահոս

30.05.2009 11:34


Սանկտ–Պետերբուրգում նախագահները փաստաթուղթ չեն ստորագրի

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքու կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացում իրենք առաջընթաց ակնկալում են, իսկ փաստաթղթի ստորագրում՝ ոչ։

Մեթյու Բրայզան նաև նշել է, որ իր այցը Բաքու  նախապատրաստություն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սանկտպետերբուրգյան հանդիպման համար, որը նախատեսված է հունիսի 4-ին։

Մ. Բրայզայի խոսքերով՝ այս այցի ժամանակ համանախագահներն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովի հետ քննարկել են կարգավորման հիմնարար հարցերին վերաբերող որոշ մանրամասներ, որոնք պետք է համաձայնեցվեն։

 Ըստ «Bakililar.az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը