Քաղաքական

29.06.2012 14:30


Լևոն Զուրաբյան. «ԲՀԿ-ի հետ համագործակցության շուրջ ՀԱԿ-ում տարաձայնություններ չկան»

Լևոն Զուրաբյան. «ԲՀԿ-ի հետ համագործակցության շուրջ ՀԱԿ-ում տարաձայնություններ չկան»

Այսօրվա ասուլիսին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ի ներսում ճաքեր չկան, և որևէ թև գոյություն չունի։ «Ցանկացած հարցի շուրջ տարբեր տեսակետներ լինում են, սակայն նման երկփեղկվածություն գոյություն չունի»,-ասել բանախոսը։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությանը, Զուրաբյանն ասեց. «ՀԱԿ քննարկումների ընթացքում ժամանակին տարաձայնություններ եղել են, սակայն հիմա այդպիսիք չկան։ Վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյան այդ ամենի վերջնակետը դրել է: Ինձ զարմացնում են այն դիտարկումները, թե առաջին նախագահի ելույթը հերթական մեսիջն էր ԲՀԿ-ին: Փորձում եք տակը փնտրել, երբ որ ամեն ինչ բաց ներկայացվեց: Տեր- Պետրոսյանն այնքան բաց խոսեց, որ ավելացնելու բան չկա: Ինչ-որ կա, վերևն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը